Մերձավոր Արևելք

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Լիբանանի հարավում և արևելքում գտնվող շիաների՝ «Հեզբոլլահ»-ի ուղղությամբ հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը , այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Օդային հարվածները թիրախավորել են Նաբաթիեում  և Բեքաա հովտում գտնվող բնակավայրերը, որի հետևանքով զոհվել է 47 խաղաղ բնակիչ և վիրավորվել 97-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ», - ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում