Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարևոր շրջադարձային փուլ կդառնա դաշինքի ապագա ռազմավարական ուղղության ձևավորման գործում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

 Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գյուլերն ընդգծել է, որ Անկարան գագաթնաժողովը դիտարկում է ոչ միայն որպես առաջնորդների հերթական հանդիպում, այլ նաև որպես դաշինքի անվտանգության նոր մարտահրավերներին հարմարվելու վճռականության արտահայտություն։

Նրա խոսքով՝ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմական ներդրում ունեցող երկրներից մեկը, շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ դաշինքի գործունեության մեջ։ Գյուլերը նշել է, որ գագաթնաժողովում ակնկալվում է վերահաստատել կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը և քննարկել պաշտպանական ծախսերի ու ռազմական կարողությունների ավելացման հարցերը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմը ազդում է ոչ միայն հակամարտող կողմերի, այլև եվրոպական անվտանգության, էներգետիկ շուկաների և միջազգային առևտրի վրա։

Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է հավասարակշռված քաղաքականություն վարել և Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների իրականացմամբ նպաստում է Սև ծովում կայունության պահպանմանը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի իրավիճակին՝ Գյուլերը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված նախաձեռնություններին։

Հայերեն

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26