Մերձավոր Արևելք

Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարել է, որ հունիսի 19-ի կեսգիշերից մինչև առավոտ Լիբանանի հարավային տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ 33 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նախարարությունը տեղեկացնում է, որ օդային հարվածները խոչընդոտում են զոհերի և վիրավորների տարհանմանը։

«Մարտի 2-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3912-ի, վիրավորներինը՝ 11873-ի»,- նշվել է Լիբանանի առողջապահության նախարարության հունիսի 19-ի հայտարարության մեջ։

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է իսրայելական ուժերին, որոնք փորձել են ներթափանցել Լիբանանի հարավում գտնվող Ալի ատ-Տահեր բարձունքի հյուսիսային կողմը։

Իսրայելական բանակը Telegram-ում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ հարավային Լիբանանում մարտական ​​գործողությունների ժամանակ չորս զինվոր է զոհվել։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ սկսեց Իսրայելի դեմ։

Նշենք, որ օրերս ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված խաղաղության շուրջ համաձայնության շրջանակում պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ պետք է դադարեցվեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները նաև Լիբանանի տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում