Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել

Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մարմինների փոխանակում են կատարել, որի արդյունքում Ուկրաինա է վերադարձվել 522 զոհված զինծառայողի մարմին, Ռուսաստան՝ 33։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը։

«Ռուսական կողմի պնդմամբ՝ մարմինները պատկանում են Ուկրաինայի քաղաքացիներին, մասնավորապես՝ զինծառայողներին», - ասվում է ուկրաինական շտաբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ մարմինների փոխանակման մասին հայտնել էր Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության աշխատակից Եվգենի Պոդդուբնին։

«Կայացել է մարմինների նոր փոխանակում։ Ուկրաինան ստացել է 522 մարմին, իսկ Ռուսաստանը վերադարձրել է 33 զինծառայողի մարմին», - գրել է Պոդդուբնին իր Telegram ալիքում։

Ռուսաստանը և Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիների և զոհվածների մարմիններ։

Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել մայիսի 15-ին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից «Ռիբար» Telegram ալիքի՝ սա այս տարի հինգերորդն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում