Եվրոպա

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Շվեդիան 108 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։

«Շվեդիան 108 միլիոն դոլար է հատկացնում ամերիկյան PURL նախաձեռնությանը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Շվեդիան 2022 թվականից ի վեր Կիևին ուղարկել է 128 միլիարդ շվեդական կրոնի (մոտավորապես 13 միլիարդ դոլար) ռազմական օգնություն։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL նախաձեռնությունը չի նախատեսում Նահանգների կողմից ուղիղ ռազմական աջակցություն Ուկրաինային։ Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում