Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները․ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Մարտի 2-ից մինչև հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3884-ի, վիրավորներինը՝ 11856-ի», - նշված է Լիբանանի առողջապահության նախարարության հունիսի 18-ի հայտարարության մեջ։

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին ներկայում իրենց հարվածները կենտրոնացնում են Նաբատիե քաղաքի և նրա շրջակայքի, ինչպես նաև Իկլիմ աթ-Թուֆֆահ շրջանի վրա, որտեղ գործում են «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինները։ Փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները մի քանի շրջանում, զոհերի թիվը կարող է աճել։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական բանակը հայտնել է, որ 29-ամյա զինվոր է զոհվել հունիսի 17-ին Լիբանանի հարավում «մարտական ​​գործողությունների ժամանակ»։

Նշվում է, որ նույն հարձակման ժամանակ ևս երեք զինվոր ստացել են միջին ծանրության վիրավորումներ և տարհանվել են բժշկական օգնություն ստանալու համար, ևս չորսը թեթև վիրավորումներ են ստացել։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ