Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

3 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը ընտրակաշառքի միջոցով պատերազմի սպառնալիք է ստեղծել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիներին կոչ էր անում տեր կանգնել խաղաղությանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիները ընտրությունների արդյունքում տեր են կանգնել խաղաղության օրակարգին։

«Մեր գնահատականը միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ ընտրությունների արդյունքներին պետք է նայել նաև արտաքին ընկալումների տեսանկյունից։ Նրա խոսքով՝ կարող էր տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիներ աջակցում են այն ուժերին, որոնք հանդես են գալիս խաղաղության օրակարգի վերանայման կամ նախկին հակամարտային օրակարգերի շարունակման օգտին։

Փաշինյանը շեշտեց, որ եթե այդպիսի ընկալում ձևավորվեր, դա կարող էր լրջորեն սրել ռազմաքաղաքական իրավիճակը։

«Եթե ընկալում ստեղծվի, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար մարդ կա, որ ասում է՝ մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք կամ գնանք ծովից ծով Հայաստան օրակարգով, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ իրականում այդպիսի հանրային տրամադրություն չկա, իսկ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանվել է արտաքին ուժերի աջակցությամբ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ։

«Մենք գիտենք իրողությունը։ Մենք գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառքը բաժանվել է արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով ընտրություններից հետո անհրաժեշտ էր արագ վերականգնել խաղաղության գործընթացի դինամիկան։

Նա այդ համատեքստում հիշատակեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

«Ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Այդ ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը հենց այդ սպառնալիքը կառավարելն էր»,- ընդգծեց վարչապետը։

 

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի