Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հակամարտության դեպքում Գերմանիան և Լեհաստանն իրենց ռազմական կարողությունները կտրամադրեն զորքերն արևելք տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գերմանիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն են։ Պաշտպանության անհրաժեշտության դեպքում մեր երկրների միջոցով դաշնակիցների հարյուր հազարավոր զինվորներ կտեղափոխվեն արևելք՝ ինչպես Լեհաստան, այնպես էլ Բալթյան երկրներ», - հայտարարել է Վադեֆուլը գերմանա-լեհական համաժողովում։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Լեհաստանը կձևավորեն ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանության և զսպման հիմքը։ Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է երկրների միջև պաշտպանական համաձայնագրի թարմացման կարևորությունը։

«Այն (խմբ.՝ համաձայնագիրը) ներուժ է բացում պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը խորացնելու համար այնպես, ինչպես դա պետք է լինի մերձավոր հարևանների և դաշինքի դաշնակիցների միջև։ Եվ այն մեզ ավելի  սերտորեն է կապում համատեղ զորավարժություններում, հատկապես Բալթիկ ծովի տարածաշրջանում», - հավելել է Վադեֆուլը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի կուտակման վերաբերյալ։

Հայերեն Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին