Իրան

Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Թեհրանի և Վաշինգտոնի հուշագրի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Զրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ ղեկավարը բացատրել է հուշագրի մանրամասները և նշել, որ ԱՄՆ-ի վրա է ընկած պատասխանատվությունը դրա դրույթների պատշաճ ձևով իրականացման համար», - ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Արաղչին նաև ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունների «լիակատար դադարեցման» կարևորությունը։

Ըստ IRNA-ի տեղեկատվության՝ նախարարները համաձայնել են տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական ​​համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում՝ իրավիճակը կայունացնելու և անվտանգությունը ամրապնդելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում