Հայաստան

Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը

1 րոպեի ընթերցում

Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը

Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող, 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 14։45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ 

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում