Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես`  Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից` ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից` առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից` դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:

«Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն:

Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետտարան տարածած հաղորդագրության մեջ։

Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես` Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին` առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով:

Հայերեն

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են