Podcast.ԱՄՆ-ից ժամանած փորձագետները փորձով են կիսվել Հայաստանի ինժեներների հետ

3 րոպեի ընթերցում

«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն  ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «SOLIDWORKS» համակարգչային բավականին ծավալուն ծրագիրը՝ նախատեսված մոդելավորման, մեխանիկական գործունեության համար, որում հնարավոր է տարբեր կենցաղային իրեր մոդելավորել և դրանից հետո ստանալ վերջնական արդյունք։

«Կարողացել ենք ԱՄՆ-ից հրավիրել մեր հյուրերին, որոնք մասնագիտացված են հենց «SOLIDWORKS» մի գործիքակազմի մեջ, որն ավելի հասանելի է դարձնում դրանք՝ նախքան արտադրելը։ Խոսքը՝ «SOLIDWORKS»-ի սիմուլացիայի մասին է, որը հիմնված է բավականին խորացված գիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի բոլոր հիմունքների ու դրանք համակարգչի մեջ ներկայացնելու ձևաչափով»,-պարզաբանեց Կասսաբյանը։

«Դիզայնից այն կողմ. մոդելավորել, վավերացնել, նորարարել SOLIDWORKS մոդելավորման միջոցով» խորագրով միջոցառմանը մեխանիկական ինժեներները, հետազոտողները և ոլորտի մասնագետները հնարավորություն են ունեցել ամերիկաբնակ փորձագետների մատուցմամբ ձեռք բերել սիմուլյացիոն նախագծման գործնական հմտություններ, ծանոթանալ իրական նախագծերում կիրառվող լուծումների և դեպքերի ուսումնասիրություններում բարձրացնել սեփական նախագծերի արդյունավետությունը։

Ինժեներիայի ոլորտում հայտնի մոդելավորման և ծրագրային ապահովման SOLIDWORKS-ի փորձագետ, ամերիկահայ Քեն Զերունյանսը իր խոսքում կարևորեց ոլորտում նորարարություններին տեղեկացվածությունը, դրանց կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանում ապրելով՝ միջազգային նախագծերում աշխատելու և ոլորտային այլ հնարավորությունները, ինչը նա իրենց առաքելության շրջանակներում ներկայացրել է հայաստանցի գործընկերներին։

Փորձագետը բարձր գնահատեց Հայաստանում IT ոլորտը և ինժեներական միտքը՝ նշելով, որ իրենց նպատակն է նպաստել, որպեսզի տեղի գործընկերներն օգտվեն ինժեներական առաջադեմ փորձի ու նորարարությունների ընձեռած հնարավորություններից։

Ռամեշ Լակշմիպատիի դիտարկմամբ՝ Հայաստանում առկա է ինժեներական մեծ ներուժ և, ըստ նրա, հայ ինժեներները ներկայում պատրաստ են ոչ միայն բազային, այլև ավելի բարձր տեխնոլոգիական նախագծեր իրականացնելու։

Նրա կարծիքով՝  աշխարհի մակարդակով մրցակցելու համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ են նաև համապատասխան գործիքներ ու դրանց կիրառում, ինչի ձեռքբերմանը նպաստում են փորձի փոխանակման նման ձևաչափերը։

Առավել մանրամասն՝ փոդքասթում

Հայերեն

Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը

Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային

«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ հայց է ներկայացվել դատարան

Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության Գլխավոր համաժողովին

Մաքենիսում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագրի ներդրումները կազմել են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ

Գեղամ Նազարյանն առաջարկում է վերանայել տոների և հիշատակի օրերի մասին օրենքը

Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ