55-ամյա կինը հանրային տրանսպորտում քաշել է կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ

2 րոպեի ընթերցում

Օրերս Մասիս քաղաքի բնակիչ 55-ամյա մի կին Երևանում հասարակական տրանսպորտում հարվածել է նույնականացման սարքին, քաշել կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը։

«Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող կնոջից, որը հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ ահազանգող տեսուչն ու նրա գործընկերուհին, վարչարարություն կատարելու համար, փորձել են նույնականացնել տոմս չունեցող անձանց, սակայն ուղևորներից մեկը՝ 55-ամյա մի կին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդը, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։»,– ասված է հաղորդագրության մեջ։

Համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին