Ռուբեն Ռուբինյանն ընտրակաշառք բաժանելու մեջ պատասխանատու է համարել ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ՝ ընտրակաշառք բաժանելու գործում պատասխանատվություն են կրում «Ուժեղ Հայաստանը»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ կոչ անելով իրավապահներին ընտրակաշառքների հետքերով գնալ մինչև վերջ։

«Ինձ համար և բանական ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ինչ-որ մի «տասովշիկ» չէր կարող զարթնել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ակնհայտ է, որ նախ՝ այդ գումարները տվել են և ակնհայտ է, որ տալուց հրահանգել են՝ սա քեզ փող, կգնաս, կմուծես, որպեսզի ընտրեն մեզ։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ինձ համար նաև ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները և ես կոչ եմ անում իրավապահներին բացահայտել այս սխեման»,-ասել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբողջ հնթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրա մասին վկայող ձայնագրություններ։

Հայերեն English Español

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից