Հայաստան

Լոռիում շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Լոռիում շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Լոռիում շարունակվում են անչափահաս 2 երեխաների որոնողական աշխատանքները։ Ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ որոնվող երեխաները 7 և 13 տարեկան քույրեր են։

«Առաջին ահազանգը եղել է հունիսի 15-ին ժամը 14։45-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ տեսել է Փամբակ գետում հայտնված երեխայի։  Նույն օրը ժամը 17։05-ին մեկ այլ քաղաքացի է ահազանգել ու հայտնել, որ 7 և 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր»,– մանրամասնեցին ՆԳՆ-ից:

Կառույցից նաև հայտնեցին, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երեխաները արցախցի են, չի համապատասխանում իրականությանը։

Որոնողական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշերվա ընթացքում։ Ներգրավված է 115 փրկարար և 86 ոստիկան։

Ներգրավվել են նաև կամավորներ, ջրասուզակներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում