Հայաստան

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

1 րոպեի ընթերցում

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

«Մերիդիան» էքսպոկենտրոնում կտեղակայվի CBD COP17 համաժողովի Կապույտ գոտին (Blue Zone)՝ համաժողովի պաշտոնական տարածքը, որը գործելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հովանու ներքո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ այստեղ կանցկացվեն միջկառավարական բանակցությունները, բարձր մակարդակի նիստերը, պաշտոնական միջոցառումները և պատվիրակությունների աշխատանքային հանդիպումները։

Այս պահին էքսպոկենտրոնում ակտիվ փուլում են COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Ընթանում են շինարարական, վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ ենթակառուցվածքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում