Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հունիսի 8-15-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 847, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 36, վարելու ընթացքում ծխելու՝ 668, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 2210 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 143-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 168-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 55-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 95 անձ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19912 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 282 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 440 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 73, չամրակապված վարելու՝ 6999, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 346, վարելու ընթացքում ծխելու՝ 738, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 869, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 104, արագության գերազանցման՝ 2274 և 5726 այլ իրավախախտում։ 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 937-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 491-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 235-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին