Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը պլանավորում է առաջիկայում դատական համակարգը համալրել նոր դատավորներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

«Համակարգում դատավորների պակաս կա, և մենք վարչապետի աշխատակազմ առաջարկ ենք ուղարկել դատավորների քանակի ավելացման, նաև բարձրագույն դատական խորհրդի հետ քննարկել ենք, թե որ օղակներն են ավելի թույլ և կարիք ունեն համալրման»,-հավելեց նախարարը: 

Նախարարը նաև ասել է, որ առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանի շենք ունենալ, որը համահունչ կլինի եվրոպական լավագույն ստանդարտներին և ապահովված կլինի տեխնիկական բոլոր միջոցներով, օրինակ, դատական նիստերի արձանագրության խելացի համակարգերով, ինչը կարագացնի դատարանի կազմի աշխատանքը։ 

Հայերեն Español

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նոյեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ