ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

Ի՞նչ է տեղի ունեցել.

ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք հայտարարում ենք բոյկոտ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․

Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։

Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:

Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը միայն այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Խնդրում ենք տարածել այս գրառումը՝ մեր ձայնը լսելի դարձնելու և բուհում արդարությունը վերականգնելու համար: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները հունիսի 15-ին, ժամը 14։00-ին նաև մամուլի ասուլիս են հրավիրել։

Նրանք նաև ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել են մասնաճյուղ՝ անձամբ ծանոթանալու տարիների ընթացքում կատարված բարեփոխումներին, ձեռքբերումներին և ստեղծված իրավիճակին: 

Հայերեն

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները. Նարիշկին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Հանքավանում մեկնարկել է FAST-ի և AMAA-ի AI մասնագիտությունների 2-րդ ճամբարը

Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից

Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը խթանելու մեխանիզմները