Մերձավոր Արևելք

Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների ուղղությամբ մի շարք հարձակումներ է իրականացրել՝ չնայած ԱՄՆ-ի և Իրան-ի միջև համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, որն, ըստ Թեհրանի, կներառի Լիբանանի վրա հարձակումների դադարեցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը Հարիս-Թիբնին ճանապարհին ականապատված և հեռակառավարվող մեքենա է պայթեցրել: Երկու հարված է հասցվել Խիամ շրջանին։

Բացի այդ, Քֆար Թեբնիտ և Նաբատիե ալ-Ֆաուկա բնակավայրերը նույնպես ենթարկվել են իսրայելական ուժերի հրետակոծության։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները և նրանց տրանսպորտային միջոցները։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3783-ի, իսկ վիրավորներինը՝ 11699-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում