Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության հաստատումը՝ նշելով, որ «այժմ առաջնահերթությունը դրա արագ և լիարժեք իրականացումն է»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված գրառման մեջ ֆոն դեր Լայենը նշել է, որ պետք է տեղի ունենա Հորմուզի նեղուցի «անհապաղ վերաբացում»՝ ընդգծելով, որ նավարկության ազատությունը «անհրաժեշտ է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար»։
I welcome the agreement reached between the US and Iran, following sustained diplomatic efforts by several partners.
— Ursula von der Leyen (@vonderleyen) June 15, 2026
The priority now is its swift and full implementation by all parties.
This agreement should allow for the immediate reopening of the Strait of Hormuz.
Freedom…
Նա հավելել է, որ շրջանակային համաձայնագիրը բացում է դուռը «Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների համար»։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի կարծիքով, համաձայնությունը պետք է հանգեցնի Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում ապակայունացնող գործունեության դադարեցմանը։
«Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։ Եվրոպան կրկին կոչ է անում բոլոր կողմերին հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և իրականացնել իրական զինադադար»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ G7 գագաթնաժողովին մասնակցող եվրոպացի առաջնորդները այս շաբաթ Ֆրանսիայում կքննարկեն այդ հարցը։