Ատոմակայանի անվտանգության ապահովման գործում հրշեջ-փրկարարների դերը բացառիկ է․ Արամ Ղազարյան

3 րոպեի ընթերցում

Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատում դիտարկվել են ծառայության կազմակերպման ընթացքը, անձնակազմի աշխատանքային պայմանները, ինչպես նաև նոր ձեռք բերված հրշեջ-փրկարարական տեխնիկայի և սարքավորումների հնարավորությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Հունիսի 11-ին Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելել է ԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նա շրջել է ատոմակայանի տարածքում, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, ծառայության կազմակերպման ընթացքին և անձնակազմի աշխատանքային պայմաններին, ինչպես նաև դիտարկել վերջերս ձեռք բերված տեխնիկան ու սարքավորումները։

Բարձր գնահատելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու պատասխանատու աշխատանքը՝ Արամ Ղազարյանը նշել է, որ ԱԷԿ-ի անվտանգ շահագործման ապահովման գործում հրշեջ-փրկարարների դերը բացառիկ նշանակություն ունի։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության, կարգապահության և առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման համար։

Անդրադառնալով մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման և ատեստավորման գործընթացին՝ Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ այն կարևոր նախապայման է փրկարարների սոցիալական երաշխիքների բարելավման համար։ Նա կարևորել է նաև մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայող պետք է մշտապես կատարելագործի իր կարողությունները և պատրաստ լինի ստանձնելու ավելի պատասխանատու պարտականություններ։

Ղազարյանը շեշտել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատում ծառայությունը ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ հաշվի առնելով պահպանվող օբյեկտի ռազմավարական նշանակությունը։

Այցի շրջանակում փորձարկվել են նաև ատոմակայանի հատուկ նշանակության մեքենաները։ Ստուգվել են նոր ձեռք բերված տեխնիկայի հնարավորությունները, շահագործման պատրաստվածությունն ու արտակարգ իրավիճակներում կիրառման արդյունավետությունը։

Փրկարար ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկայով համալրումը կնպաստի ստորաբաժանման օպերատիվ կարողությունների ընդլայնմանը, հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգության առավել հուսալի ապահովմանը։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով