Միացյալ Նահանգներ

Իլոն Մասկը դառնում է աշխարհի առաջին տրիլիոնատերը՝ SpaceX-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի շնորհիվ

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը դառնում է աշխարհի առաջին տրիլիոնատերը՝ SpaceX-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի շնորհիվ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատմություն է կերտում՝ ֆոնդային շուկայում ռեկորդային առաջարկի շնորհիվ։ Ավիատիեզերական ընկերությունն իր հրապարակային առաջարկի (IPO, Initial Public Offering) ժամանակ վաճառքի է հանել 555,6 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսը՝ 135 դոլարով։ Այսպիսով, պատմության մեջ ամենամեծ IPO-ի շնորհիվ՝ ընկերությունը ներգրավում է 75 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  

IPO-ի շնորհիվ SpaceX-ի արժեքը գնահատվում է 1,77 տրիլիոն դոլար։ Բաժնետոմսերի վաճառը Nasdaq ֆոնդային բորսայում սկսվում է ուրբաթ՝ հունիսի 12-ին։

Սա Մասկին դարձնում է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը՝ դատելով նրա SpaceX ընկերության բաժնետոմսերի արժեքից և Tesla-ում նրա բաժնեմասից։

NBC News-ի տվյալներով՝ SpaceX-ը նպատակ ունի մանրածախ ներդրողներին հատկացնել իր բաժնետոմսերի մոտ 30 տոկոսը՝ ստանդարտ 10 տոկոսի փոխարեն։ Համաձայն 2026 թ. մայիսին ներկայացրած IPO-ի՝ տիեզերական ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է Լուսնի ուսումնասիրության և Մարսի գաղութացման ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում