Մերձավոր Արևելք

Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

1 րոպեի ընթերցում

Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Լիտվայի խորհրդարանը որոշում է ընդունել բալթյան հանրապետությունից զինվորականներ և Պաշտպանության նախարարության քաղաքացիական մասնագետներ ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսման ապահովման միջազգային կոալիցիայի կազմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լիագումար նիստում դրա օգտին քվեարկել է 77 պատգամավոր, 11-ը դեմ են եղել, իսկ վեցը՝ ձեռնպահ են մնացել:

Մայիսի 11-ին Լիտվայի պետական ​​պաշտպանության խորհուրդը՝   նախագահ Գիտանաս Նաուսեդայի նախագահությամբ որոշում է ընդունել Հորմուզի նեղուցում առաքելության կազմ ուղարկել Պաշտպանության նախարարության 40 զինվորական և քաղաքացիական մասնագետ: Ընդ որում պետության ղեկավարը  հայտարարել է, որ Վիլնյուսն իր զորակազմը կուղարկի միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատելուց հետո:

Բանակի հրամանատար գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը հայտնել է, որ Լիտվան նախատեսում է ուղարկել սպաներ և ականազերծման մասնագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում