Մերձավոր Արևելք

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR

2 րոպեի ընթերցում

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) զեկույցի համաձայն՝ 2025 թվականին վերջին տասնամյակում առաջին անգամ աշխարհում հակամարտությունների և հետապնդումների հետևանքով տեղահանված մարդկանց թիվը նվազել է։ Այդուհանդերձ, երկարաժամկետ տեղահանության առջև կանգնած փախստականների մակարդակը մնում է անընդունելիորեն բարձր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Տարվա ընթացքում մոտ 5.4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, ինչի արդյունքում փախստականների կամ փախստականի կարգավիճակին մոտ իրավիճակում գտնվողների ընդհանուր թիվը հասել է 41.6 միլիոնի, այդ թվում՝ մոտ 6 միլիոնը պաղեստինցի փախստականներ են։

Միևնույն ժամանակ, շուրջ 14.7 միլիոն փախստական և ներքին տեղահանված վերադարձել է իրենց տները, ինչը 50%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և ամենաբարձր ցուցանիշներից մեկն է 1965 թվականից ի վեր։

Վերադարձների մեծ մասը գրանցվել է հետևյալ երկրներում՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Սուդան, Սիրիա, Աֆղանստան, Ուկրաինա և Մյանմա:

Զեկույցում նշվում է, որ այդուհանդերձ,շատ վերադարձած մարդիկ բախվում են ծանր պայմանների՝ սահմանափակ ծառայություններ, ավերված ենթակառուցվածքներ և շարունակվող անապահովության զգացում, ինչը հարցականի տակ է դնում նրանց վերադարձի կայունությունն ու անվտանգությունը։

Աֆղանստան 2025 թվականին վերադարձել է մոտ 2.9 միլիոն մարդ, որոնցից 1.9 միլիոնը՝ փախստականներ, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սա հիմնականում պայմանավորված է հարևան երկրների՝ Իրանի և Պակիստանի վարած խիստ քաղաքականությամբ։

Զեկույցը նաև նշում է, որ 2025-ին շուրջ 1.3 միլիոն մարդ է վերադարձել Սիրիա՝ գրեթե երեք անգամ ավելի, քան նախորդ տարի։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունն արձանագրել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը արդեն ձևավորում է 2026 թվականի տեղահանման միտումները․ մոտ 3.2 միլիոն մարդ ժամանակավորապես տեղահանվել է Իրանում, իսկ մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները Լիբանանում՝ շարունակվող ռազմական գործողությունների և տարհանման հրամանների հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում