Իրան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

1 րոպեի ընթերցում

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պեկինը «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքի պատերազմի զարգացումներով, և կոչ է արել չշարունակել մարտերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

«Համապատասխան կողմերը պետք է պահպանեն հանգստություն և ցուցաբերեն զսպվածություն, դադարեցնեն հակամարտության և իրավիճակի սրումը, ձեռնարկեն կոնկրետ միջոցներ լարվածությունը մեղմելու և հանդարտեցնելու համար», ասել է խոսնակը։

Մեկնաբանությունները հնչել են Հորմուզի նեղուցում Apache ուղղաթիռի խոցման պատճառով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա օդային հարվածներ հասցնելուց հետո։ ԱՄՆ-ն ուղղաթիռի կործանման համար մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում