Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  համոզված է, որ ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հունիսի 9-ին  կառավարությունում գործադիր մարմնի անդամների հետ հանդիպմանը Փաշինյանը նշեց, որ այդ հարցը  երկրի անվտանգության և ժողովրդավարության հարց է։

«Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն արժե հիմա, անհապաղ ձևով անել։ Սակայն ես չեմ կարծում, թե դրա համար անհրաժեշտ են փոփոխություններ։ Ընտրակաշառքների նկատմամբ կա հանդուրժողականություն։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդ ընտրություններին, դրանց նախորդած ընտրություններին ընտրակաշառքի վրա բռնված ոչ մեկ այսօր բանտում չի։ Ով ՏԻՄ ընտրությունների ժամանակ բռնվել է, շարունակել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և նրանք էլ շարունակելու են առաջիկա ՏԻՄ ընտրություններում․․․

Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, ինչ սոցիալական խավի ու պաշտոնի էլ լինեն, առնվազն մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը լինեն բանտում»,-հավելեց վարչապետը։

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը