ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ կկատարի 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 86 ընտրատեղամասերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվելու են հետևյալ ընտրական տեղամասերի արդյունքները․

Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23

Թիվ 2 ԸԸՀ՝ 2/1-2/57

Թիվ 4 ԸԸՀ՝ 4/1-4/54

Թիվ 5 ԸԸՀ՝ 5/1-5/19

Թիվ 6 ԸԸՀ՝ 6/1-6/52

Թիվ 8 ԸԸՀ՝ 8/1-8/63

Թիվ 9 ԸԸՀ՝ 9/11, 9/13, 9/15, 9/25, 9/33, 9/37, 9/43, 9/46, 9/51

Թիվ 10 ԸԸՀ՝ 10/2-10/10, 10/13, 10/14, 10/16, 10/17, 10/19, 10/21, 10/22, 10/23, 10/25, 10/28, 10/29, 10/31, 10/33, 10/34-10/57

Թիվ 11 ԸԸՀ՝ 11/1, 11/5, 11/8, 11/11, 11/24, 11/33

Թիվ 12 ԸԸՀ՝ 12/20, 12/6, 12/50

Թիվ 18 ԸԸՀ՝ 18/4, 18/40, 18/37, 18/43, 18/35, 18/38, 18/55

Թիվ 21 ԸԸՀ՝ 21/1, 21/40

Թիվ 23 ԸԸՀ՝ 23/5, 23/6, 23/11, 23/36, 23/43, 23/60

Թիվ 24 ԸԸՀ՝ 24/1, 24/4, 24/30, 24/13, 24/28, 24/35, 24/36, 24/42, 24/46,

Թիվ 25 ԸԸՀ՝ 25/01-25/49

Թիվ 27 ԸԸՀ՝ 27/12, 27/23, 27/8

Թիվ 29 ԸԸՀ՝ 29/22

Թիվ 30 ԸԸՀ՝ 30/6, 30/55

Թիվ 31 ԸԸՀ՝ 31/57

Թիվ 34 ԸԸՀ՝ 34/01, 34/19, 34/22, 34/41, 34/55, 34/63:

Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ նստավայրերում։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։

Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։

Ընտրություններին մասնակից մի շարք քաղաքական ուժեր դիմել են ԿԸՀ՝ որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին