Հայաստան

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

1 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության կողմից 2025 թվականի ընթացքում հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14 հազար 747 դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

ՆԳ փոխնախարարը նաև մանրամասնեց, որ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում առգրավվել է 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ։

Մկրտչյանը ներկայացրեց նաև երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության անզիջում և հետևողական աշխատանքի արդյունքներով 2-րդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը և դա այն պայմաններում, երբ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասել է շուրջ մեկ միլիոնի։

«2025 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 2024 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 95-ով»,-ասաց Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում