Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը  շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապդետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորական ուղերձում նշված է․

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

Հայերեն English Español فارسی Français Русский

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի ՆԳ նախարարը քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/09/26

Ասիական ինդեքսներ - 14/09/26

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ

Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը

«Ուժեղ Հայաստանը» Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել