Հայաստանում կեղծվող ընտրությունների էջը փակված է․ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտն արդեն հաստատված է, իսկ կեղծվող ընտրությունների և ավտորիտար կառավարման էջը փակված է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ են եղել, ընտրություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին, սա վկայում են արդեն և՛ տարբեր դիտորդական կազմակերպությունների կամ վերաբերելի կազմակերպությունների, և՛ նաև առանձին երկրների կառույցների ղեկավարների նախնական արձագանքները»,- ասել է նա։

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են ժողովրդավարական գործընթացների կայացումը Հայաստանում։

«Ուզում եմ նաև ասել, որ ժողովրդավարական ընտրությունների էջը այլևս հաստատված է Հայաստանում, այսինքն՝ կեղծվող ընտրությունների կամ պսևդոժողովրդավարության կամ ավտորիտարիզմի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է»,- նշել է Միրզոյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ցուցաբերած վստահության համար։

«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երրորդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը վստահելու համար»,- ասել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավորություն է ստացել կրկին միանձնյա ձևավորել կառավարություն։

«Երրորդ անգամ անընդմեջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորություն ունի և միանձնյա կձևավորի կառավարություն և, ինչպես նախկինում, ապագայում ևս կշարունակի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին և իրականացնել իր խոստումները»,- նշել է նա։

Նախարարն ընդգծել է, որ ստացված վստահության քվեն պարտավորեցնող է իշխանության համար։

«Մենք շնորհակալ ենք այս քվեի համար և այս պարտավորեցնող քվեի համար շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակել է Միրզոյանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

Հայերեն English

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն այցելել է imID ընկերության գրասենյակ

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել