Սևանի երաժշտական դպրոցի սաները հյուրընկալվել են մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում

1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրագործված «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի երաժշտական դպրոցի սաներն այցելել են Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի երաժշտական դպրոցի սաներն այցի շրջանակներում եղել են  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Նրանք  ծանոթացել են կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը, տպավորվել իրենց տեսածով ու ներկայացված տեղեկատվությամբ։ Այնուհետև երաժշտական դպրոցի սաներին ընդունել են Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Սևանցի երեխաները հանդես են եկել գեղեցիկ կատարումներով:

«Անչափ կարևորում ենք նման այցերն ու շփումները մայրաքաղաքի կամ Հայաստանի այլ շրջանների երաժշտական դպրոցների հետ, քանի որ նման հանդիպումները մեր երեխաների համար բացում են հետաքրքրությունների նոր աշխարհ, ճանաչողության նոր շրջանակ, բարեկամություն հաստատելու նոր հնարավորություններ, ու անշուշտ, նոր բան են ավելացնում նրանց գիտելիքներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն