Միջին կենսաթոշակն առաջին անգամ գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի կարևորագույն սոցիալական ձեռքբերումներից մեկը համարել է կենսաթոշակների բարձրացումը՝ ընդգծելով, որ միջին կենսաթոշակն առաջին անգամ գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ թեև կենսաթոշակների բարձրացումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 1-ից, դրա հիմքում ընկած որոշումը կայացվել է 2025 թվականի տնտեսական ցուցանիշների գնահատումից հետո։

«2025 թվականի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կենսաթոշակների ավելացումն է։ Չնայած այն տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ից, բայց կարևոր է արձանագրել, որ այդ որոշումը մենք կայացրել ենք 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշները տեսնելուց հետո»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին գրանցված տնտեսական աճը գերազանցել է կանխատեսումները՝ կազմելով 7,1 տոկոս, ինչի արդյունքում Կառավարությունը որոշել է տնտեսական աճի դրական ազդեցությունը փոխանցել նաև սոցիալական ոլորտին։

«Տնտեսական աճը, որը մենք արձանագրել ենք, ավելին է, քան կանխատեսվել էր։ Այդ աճը արձանագրելուց հետո մեզ համար ակնհայտ էր, որ չկանխատեսված դրական մասը պետք է արտահայտվի երկրի սոցիալական վիճակի վրա, և մենք որոշում կայացրեցինք կենսաթոշակների ավելացման մասին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այդ որոշման արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։

«Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը այսօր ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը՝ նկատի ունենալով նաև անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը շատ կարևոր գործոն է»,- ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Կառավարությունը յոթ անգամ անդրադարձել է կենսաթոշակների և կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման հարցերին։

«2018 թվականից մինչև 2026 թվականը՝ ութ տարիների ընթացքում, մենք, ըստ էության, յոթ անգամ անդրադարձել ենք կենսաթոշակների հետ կապված խնդիրներին՝ կլինի դա ուղիղ կենսաթոշակների ավելացմամբ, թե անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգի միջոցով»,- նշել է Փաշինյանը։

Հայերեն Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով