Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

5 րոպեի ընթերցում

Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից, քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝

Ø  Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,

Ø  Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,

Ø  0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

Ø  260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,

Ø  0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,

Ø  0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

Ø  0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

Ø  33 հա մակերեսով հողամասը,

Ø  5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

Ø  0,6 հա մակերեսով արոտավայրը,

Ø  8,11 հա մակերեսով վարելահողը,

Ø  60,9 հա մակերեսով արոտավայրը,

Ø  5,4 հա մակերեսով վարելահողը,

Ø  1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,

Ø  7,2 հա մակերեսով վարելահողը,

Ø  0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,

Ø  0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,

Ø  3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,

Ø  4,2 հա մակերեսով արոտավայրը,

Ø  0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

Ø  1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

Ø  0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

Ø  2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

Ø  0,51 հա մակերեսով վարելահողը,

Ø  0,95 հա մակերեսով հողամասը,

Ø  0,36 հա մակերեսով վարելահողը,

Ø  0,36 հա մակերեսով վարելահողը,

Ø  0,3187 հա մակերեսով արոտավայրը,

Ø  0,1 հա մակերեսով վարելահողը,

Ø  Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,

Ø  «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,

Ø  Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

 

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերեսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:    

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26