ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ 18 հանրապետականներ և մեկ անկախ կոնգրեսական միացել են դեմոկրատներին։

Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի և գազի ոլորտի, ածխի և արդյունահանող արդյունաբերության դեմ, ինչպես նաև ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացում մինչև առնվազն 500%։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրում՝ 8 միլիարդ դոլարի չափով։ Նախատեսվում է 300 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրում 2026 և 2027 ֆինանսական տարիներին։

Օրինագծի հեղինակը դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսն է:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը