Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից՝ ընդգծելով, որ Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:

«Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի