Պետքարտուղարությունը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում առաջընթացի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանն առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ ուղիղ բանակցությունների չորրորդ փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է X միկրոբլոգում Փիգոթի գրառման մեջ։

«Իսրայելի և Լիբանանի պատվիրակություններն այսօր հանդիպեցին Պետքարտուղարությունում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացված ուղիղ բանակցությունների չորրորդ փուլի համար: Քաղաքական և անվտանգության հարցերում առաջընթացը շարունակվում է, մինչ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարվա ձախողումները և առաջ ենք շարժվում դեպի Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանն ու Իսրայելի անվտանգության ապահովմանն ուղղված համապարփակ համաձայնագիր», - նշված է գրառման մեջ:

Խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու մնալ այս պատմական բանակցություններին նպաստելուն:

Նա նշել է, որ բանակցությունների մեկ այլ փուլ նախատեսված է հունիսի 3-ին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։

Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հրադադար են հաստատել։

Սակայն լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական ուժերը շարունակում են հարվածել հարավային Լիբանանին։

Հայերեն English Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը