Աշխարհ

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Հունգարիայի խնդիրները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությանը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Հունգարիայի խնդիրները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հունգարիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարցերի պարզաբանումը չպետք է շեղի ուշադրությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն հաստատել էր, որ իրենք Մերցից նամակ են ստացվել՝ Ուկրաինային ԵՄ-ի ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարով։ Այդ գաղափարը քննարկվում է դաշինքի երկրների կողմից։

«Մենք հասկանում ենք, որ Բուդապեշտը նախ ցանկանում է պարզաբանել երկկողմ հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները։ Սակայն դա չպետք է լինի եվրոպական աջակցության հաշվին և չպետք է շեղի մեզ մեր գլխավոր նպատակից՝ պաշտոնապես սկսել բանակցությունները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ», - ասել է Մերցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում