Եվրոպա

ՆԱՏՕ-ն պլանավորում է ավելի շատ ուժեր ուղարկել  Եվրոպայի արևելյան թև

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն պլանավորում է ավելի շատ ուժեր ուղարկել  Եվրոպայի արևելյան թև

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ավելի շատ ուժեր ուղարկել Եվրոպայի արևելյան թև՝ Ռումինիայում բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարքի անկման միջադեպից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Arabiya հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի ղեկավար, իտալացի ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն:

«ՆԱՏՕ-ն արդեն քայլեր է ձեռնարկում արևելյան թևն ամրապնդելու համար…. Այո, մենք կազմակերպում ենք դա», - նշել է նա՝ պատասխանելով արևելք լրացուցիչ ուժեր ուղարկելու ծրագրերի և դաշինքի՝ Ռումինիայում տեղի ունեցածի նման միջադեպերի դեպքում անդամ պետությունների տարածքի «յուրաքանչյուր դյույմը» պաշտպանելու հանձնառության մասին հարցին:

Ծովակալը հավելել է, որ դաշինքը մտադիր է ստեղծել սխեմա,  որը «կկապի ամեն ինչ՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով»: Նա չի նշել, թե հատկապես ինչ ուժերի մասին է խոսքը և մանրամասներ չի հայտնել ենթադրվող սխեմայի մասին:

Դրագոնեն նշել է, որ ՆԱՏՕ-ն «ուսումնասիրում և կիրառում է հակազդեցության լավագույն միջոցները»:

Մայիսի 29-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Գալացում բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարքի անկման մասին: Բուխարեստը միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում