Դատարան են հանձնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի վերաբերյալ վարույթի նյութերը

2 րոպեի ընթերցում

Դատախազը 2026 թվականի հունիսի 2-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Դատախազը 2026 թվականի մայիսի 19-ին, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել 13 անձի նկատմամբ: 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը) և 327-րդ հոդվածի 1-ին մասերով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք վնասելով), 8 անձի նկատմամբ՝ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (օժանդակություն) և 1 անձի նկատմամբ՝ 452-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա գույքը վնասելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասերով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Կառույցից նաև հիշեցնում են, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ