«Մէկ կադր» կարճ ֆիլմերի 24-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 109 ֆիլմ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպությունը հունիսի 8-15-ը Երևանում կանցկացնի «Մէկ կադր» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տանը:

Փառատոնի բացմանը հանդես կգա «Խազեր» երգչախումբը՝ հայկական ազգային-դասական երաժշտության կատարումներով՝ հիմնված Կոմիտասի դպրոցի վրա։ Փառատոնը կբացվի անվանի ժամանակակից արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Միթե այսօր այն օրը չէ» ֆիլմով՝ հիմնված Վիլյամ Սարոյանի պատումի վրա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնին մասնակցում է 18 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թաիլանդ, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Չինաստան, Պաղեստին, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Ֆրանսիա։

Փառատոնի ընթացքը տեղի կունենա «Բաց հարթակի» կամերային կինոսրահում /հասցե՝ Քաջազնունի 1/: Կցուցադրվի 109 ֆիլմ, կանցկացվեն վարպետության դասեր, հանդիպումներ, արվեստագետների միջև փորձի փոխանակում և քննարկումներ։

Փառատոնը կանցկացվի հետևյալ անվանակարգերում.

«Մէկ կադր մէկ րոպե» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 51 ֆիլմ

Ժյուրիի նախագահ՝ Գարեգին Զաքոյան (կինոռեժիսոր, կինոգետ, պրոֆեսոր, Հայաստան), ժյուրիի անդամներ՝ Վահան Խաչատրյան (կինոռեժիսոր, XR միջավայրի ձևավորող, Հայաստան), Հարութ Մաքյան (կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Հայաստան):

«Կարճ ֆիլմեր» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 23 ֆիլմ

Ժյուրիի նախագահ՝ Պետր Պիրունչիկ (թարգմանիչ, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան), ժյուրիի անդամներ` Ֆլորա Բորովիկ (կինոգետ, կինոդերասանուհի և ժամանակակից պարող, Ուկրաինա), Էսսամ Նագի (վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր, Եգիպտոս):

«Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգ. կցուցադրվի 21 ֆիլմ

Ժյուրի` Նունե Հախվերդյան (լրագրող, արվեստի քննադատ, մեդիա վերլուծաբան, Հայաստան):

«Հատուկ ծրագրեր» արտամրցույթ. կցուցադրվի 14 ֆիլմ:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին