Իրանը դեռևս չի ուղարկել համաձայնագրի իր պատասխանն ԱՄՆ-ին․ Mehr

1 րոպեի ընթերցում

⁠Իրանը դեռևս չի արձագանքել Միացյալ Նահանգների հետ առաջարկվող վերջնական համաձայնագրին, որը նպատակ ունի վերջ դնել երկու երկրների միջև հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին Mehr գործակալությանը հայտնել է իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։

Նա նշել է, որ վերջնական տեքստի շուրջ քննարկումները Թեհրանում շարունակվում են։ Նաև հաղորդվում է, որ Իրանը ծայրահեղ զգուշորեն է ուսումնասիրում առաջարկը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների չկատարման և երկարատև անվստահության պատմությունը։

«Նախկին փորձի հիման վրա՝ Իրանը ձգտում է իրական և շոշափելի ձեռքբերումների։ Ամերիկան ​​անհանգստացած է պատերազմի, մենք անհանգստացած ենք համաձայնագրի առնչությամբ, քանի որ Ամերիկան ​​մեծ գումար է ծախսել պատերազմի վրա և ոչնչի չի հասել», - հավելել է նա։

Աղբյուրը շեշտել է, որ Իրանի մոտեցումը հիմնված է կոնկրետ և ստուգելի քայլերի սկզբունքի վրա՝ նշելով, որ երկիրը նախկինում բախվել է մյուս կողմի անբարեխղճությանը։

Հայերեն فارسی Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել