«Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ․ Դատախազություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

«Հայաստանի գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ:

Մասնավորապես՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը»։

Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ