Հայաստան

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում այս տարվա մայիսին գրանցվել է 74 ծնունդ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում այս տարվա մայիսին գրանցվել է 74 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում մայիսին գրանցվել է 74 ծնունդ՝ 50 տղա և 24 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 27 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Սևանի, 14 երեխա՝ Գավառի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2025 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 43 տղա և 33 աղջիկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում