Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պողոս Պողոսյանի, Վալերի Գրիգորյանի, Հայկազ Բաղմանյանի և Լևոն Երանոսյանի նկատմամբ՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ):

«Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 4 բանակային  կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն, ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի (խմբ․՝ Միքայել Հարությունյան) և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի (խմբ․՝ Ռոբերտ Քոչարյան), Ս.Օ.-ի ()Սեյրան Օհանյան), Յու.Խ.-ի (խմբ․՝ Յուրի Խաչատուրով) կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրությկան մեջ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին