Հայաստանն այսօր հասանելիություն ունի տեխնոլոգիաների, որոնք բացառիկ նշանակություն ունեն տարբեր երկրների համար․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունքներից մեկն այսօր սպառազինությունների և տեխնոլոգիաների միջազգային շուկաներին հասանելիությունն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հավասարակշռված քաղաքականությունը չի ենթադրում կտրուկ քայլեր։

«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը չի նշանակում որևէ բան անել կտրուկ և առանց բանաձևների, և հետևաբար թե՛ հավասարակշռության հաստատումը, թե՛ հավասարակշռության վերականգնումը, թե՛ նոր հավասարակշռության ձևավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս սահուն, որպեսզի դրանք լինեն կառավարելի և այլ տիպի հակավթարներ տեղի չունենան»,- նշել է նա։

Վարչապետը որպես այդ քաղաքականության արդյունքի օրինակ նշել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված  զորահանդեսը։

«2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսին մենք ցույց տվինք այն, ինչ դուք տեսաք, և դա ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռման շատ նուրբ և զգույշ աշխատանքի արդյունք էր»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ զորահանդեսում ներկայացվել է շուրջ յոթ երկրի արտադրության ռազմական տեխնիկա, ինչպես նաև Հայաստանի արտադրության սպառազինություն։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի արտադրած որոշ զինատեսակներում օգտագործվող տեխնոլոգիաների հասանելիությունը ևս դարձել է հնարավոր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ։

«Այդ տեխնոլոգիաներին հասանելիությունը մենք ստացել ենք հավասարակշռված քաղաքականության, հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականության արդյունքում»,- նշել է նա։

Վարչապետը հայտարարել է, որ այսօր Հայաստանը հասանելիություն ունի, ըստ էության, ամբողջ միջազգային սպառազինության շուկային և այնպիսի տեխնոլոգիաների, որոնք բացառիկ նշանակություն ունեն տարբեր երկրների համար։

Նրա խոսքով՝ որոշ տեխնոլոգիաների արտահանման կամ Հայաստանում ներդրման համար լիցենզիաներ ստանալու հարցում կարևոր դեր է ունեցել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը։

«Էական նշանակություն է ունեցել այն, որ մենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, և այդ ռազմավարական գործընկերությունը տվել է իր պտուղները»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել