Իսրայելի և Լիբանանի ռազմական պատվիրակությունները կհանդիպեն ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում մայիսի 29-ին անվտանգության վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն՝ սահմանային իրավիճակի սրման և Լիբանանում Իսրայելի կողմից իրականացվող հարվածների սաստկացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ անվտանգության վերաբերյալ կայանալիք բանակցությունները կլինեն երկու կողմերի միջև առաջին ուղղակի քննարկումներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության վերջին բռնկումից ի վեր։

ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող ավելի լայն բանակցությունների չորրորդ փուլը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։

Նեթանյահուն այս շաբաթվա սկզբին խոստացել է «ջախջախել» Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորմանը։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին դատապարտել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները՝ մեղադրելով Լիբանանի ղեկավարությանը «սեփական ժողովրդի արյան գնով» բանակցություններ վարելու մեջ։ Խմբավորումը նշել է, որ Բեյրութը չունի լծակներ՝ Իսրայելին երկրի տարածքից դուրս բերելու կամ պատերազմը դադարեցնելու համար։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Իսրայելը նախորդ ամիս ընդլայնել է իր ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավում։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար