Դատախազը դատարան է հանձնել Շողակաթ համայնքի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

2 րոպեի ընթերցում

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, նպատակ ունենալով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88/3-4, 88/2 և 88 հասցեներում կառուցել անհատական հանգստի գոտի, առանց սահմանված փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, Ա.Հ.-ն օժանդակել է Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 4-ին օգտագործել է կեղծ փաստաթուղթ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ն, Ա.Հ.-ի օժանդակությամբ, 2021 թվականի մարտի 5-ին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։

Ս.Շ.-ի արաքը դրսևորվել է հետևյալում՝

  • Առանց շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում անհատական հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքում, լիազորված լինելով կանխարգելելու և կասեցնելու ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև ապահովելու դրանց հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
  • Միջոցներ չի ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող Ա.Հ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը:

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ