Ռուսաստան

Ղազախստանը և Ռուսաստանը հաստատել են միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը և Ռուսաստանը հաստատել են միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության ծրագիրը

Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալությունը և «Ռոստեխնադզոր»-ը ստորագրել են միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառում միջգերատեսչական համագործակցության 2026-2030 թվականների միջոցառումների պլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պլանը նախատեսում է համատեղ միջոցառումների իրականացում, ներառյալ փորձի փոխանակումը լիցենզավորման, ստուգիչ-հսկողության գործունեության ոլորտում, փորձագիտական ​​խորհրդատվությունները, սեմինարները, ստաժավորումները և միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերի շուրջ մասնագիտական ​​​​փոխգործակցության մյուս ձևերը», - ասվում է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Փաստաթուղթն ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակում:

2026 թվականի մայիսի 28-ին Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են համաձայնագիր հանրապետությունում ատոմակայանի կառուցման գործում համագործակցության, ինչպես նաև նախագծի ֆինանսավորման համար պետական ​​​​արտահանական վարկի տրամադրման մասին:

«Ռոսատոմ»-ը մասնակցում է Ղազախստանի «Բալխաշ» առաջին ատոմակայանի կառուցմանը: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին և ավարտել մինչև 2035 թվականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում