ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմարդյունաբերողներին նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին։
«Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ»,– գրել է նախարարը՝ հրապարակելով լուսանկար։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից արտադրված հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն։
«Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար»,– գրել է նա։
2026 թվականի մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած Հանրապետության օրվա զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են ՀՀ բանակի նորագույն սպառազինությունն ու տեխնիկան, որտեղ տեղ է գտել նաև հայրենական արտադրությունը։